«Երկիր». Արագ արձագանք
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր թերթի նոյեմբերի 1-ի համարում անդրադարձել ենք զինակոչիկների և նրանց ծնողների բողոքներին՝ ընդդեմ Արմենիա բժշկական կենտրոնում նրանց հանդեպ ցուցաբերվող ոչ քաղաքակիրթ վերաբերմունքի:
Համաձայն մեր տեղեկությունների, նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր իր վերահսկողական կառույցին կարգավորել հիվանդանոցում առկա խնդիրները և զինվորներին զերծ պահել բժիշկների նման վերաբերմունքից: Այժմ ևս, թեև հերթեր են գոյանում, սակայն ստուգման ժամերը բժիշկների քմահաճույքով չեն նշանակվում: Զինվորներին ստուգում են մինչև օրվա վերջ և, ամենակարևորը, զննում են ամբողջությամբ: Այլ խոսքով՝ այլևս չեն ձգձգում՝ զինվորներին լրացուցիչ ծախսի տակ գցելով:
Օգտվելով ընթերցված լինելու հնարավորությունից՝ նախագահի վերահսկողական ծառայությանն ենք առաջարկում ձեռքի հետ նաև վերացնել պրակտիկան, երբ գանձապահից զինակոչիկները ստանում են իրենց հասանելիք չնչին գումարը և մի մասն էլ տալիս բժիշկներին՝ վերջիններիս պահանջով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ