Շախմատի ֆեդերացիան ներդրումներ է անում
Աշխարհ
FIDE շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը բրիտանական Ashmore Group-ի հետ համատեղ կստեղծի ներդրումային հիմնադրամ, որի ներդրումների ծավալը կազմելու է 10 միլիարդ դոլար։
Ինչպես գրում է "Коммерсантъ" թերթը, ֆոնդը ֆինանսներ է ներդնելու ԱՊՀ-ի տարածքում, ինչպես նաև Ճապոնիայիում, Մալազիայում, Սինգապուրում և Հոնգ-Կոնգում։
Հիմնադրամի ֆինանսներն առաջին հերթին ուղղվելու են վառելիքա-էներգետիկ համալիրներին, հեռահաղորդակցությանը և սննդի արդյունաբերությանը։
Ընկերությունը մասնագիտանում է զարգացող շուկաներում ներդրումներ կատարելու գործում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ