Հասունացնելու ենք արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցը. Ալեքսանդր Արզումանյան
Հասարակություն
Այսօր «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությունը ակցիա էր կազմակերպել ԱԺ–ի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են անցկացնել արտահերթ նստաշրջան։
«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն ակցիայի մասնակիցների և լրագրողների հետ զրույցում նշեց, որ կա նոր նախաձեռնություն, որն իրենք նույնպես պաշտպանելու են։
«Արդեն ստորագրել ենք բոլորս, բայց վստահ չենք, որ հնարավոր կլինի 44 ստորագրություն հավաքել, սակայն դա գործընթաց է, որ պետք է անցնենք քայլ առ քայլ, խորհրդարանական լսումներ կանցկացնենք, որից հետո կհասունանա արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու հարցը»,– ասաց Արզումանյանը և հավելեց, որ սա մի գործընթաց է, որը իրենց աշխատանքի ընդամենը մի մասն է։
«Մենք ստորագրել ենք, հիմա 44 ստորագրություն կհավաքվի թե՝ ոչ պարզ կլինի այսօր երեկոյան՝ ժամը 18.00-ին։ Բայց դրանով աշխարհը չի կործանվում, աշխարհի վերջը չի։ Շարունակելու ենք, լինելու է ամենօրյա պայքար ու աշխատանք»,– եզրափակել է Արզումանյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը