Հանրապետականները թաքցնելու բան ունեն. Լևոն Զուրաբյան
Հասարակություն
Մենք որոշեցինք, որ սա չի լինելու կուսակցական կամ քաղաքական նախաձեռնություն, սա բոլորի մտահոգությունը պետք է լինի։ Այդ պատճառով ես հանդիպել եմ Գալուստ Սահակյանի հետ։ Այս մասին ԱԺ–ի դիմաց կայացած ակցիայից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Լևոն Զուրաբյանը։
«Գալուստ Սահակյանին ասացի, որ մեր կարծիքով, եթե դուք համարում եք, որ Ռուբեն Հայրապետյանն առնչություն չունի այս գործին, եթե դուք համարում եք, որ Հանրապետական կուսակցությունն ու գործող նախագահը չեն պարտակում այս ողբերգությունն ու չեն հովանավորում, ուրեմն ձեր շահերից է բխում, որ լինի բաց քննություն խորհրդարանական վերահսկողության ներքո, և հասարակությունը ստանա բոլոր հարցերի պատասխանները։ Եթե դուք թաքցնելու բան չունեք, ուրեմն, դուք կոնկրետ պետք է շահագրգռված լինեք, որ արտահերթ նստաշրջանը կայանա։ Եվ ես առաջարկեցի, ելնելով Հանրապետական կուսակցության շահերից՝ միանալ այս նախաձեռնությանը։ Բայց հանրապետականները մերժում են, ինչից ես ենթադրում եմ, որ նրանք թաքցնելու բան ունեն։ Չեն ուզում, որ թափանցիկ, հրապարակային, խորհրդարանական վերահսկողության ներքո քննություն գնա»,– ասաց Զուրաբյանը։
Զուրաբյանը նշեց նաև, որ գոյություն ունի Հանրապետական խմբակցության կանոնադրությունը, որը արգելում է հանրապետականներին այլ մոտեցում ցուցաբերել, քան այն՝ ինչը որոշված է կուսակցության կողմից, ուստի Զուրաբյանն անհավանական է համարում, որ որևէ հանրապետական միանա այս նախաձեռնությանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը