Մեկնարկել է հումանիտար գիտությունների ամառային դպրոցը
Հասարակություն
«Ամառային դպրոցի հիմնական նպատակն է սովորեցնել մասնակիցներին անցկացնելու հետազոտություն քաղաքականության, արվեստի, արվեստի պատմության, պատմության և փիլիսոփայության թեմաներով»,- երիտասարդների ակադեմիական կրթության զարգացմանը նպաստող ամառային դպրոցի մասին Lurer.com -ի հետ խոսել է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի «Բարձագույն կրթության և արտասահմանում ուսուցման» ծրագրի պատասխանատու Աննա Գևորգյանը։
Նրա փոխանցմամբ՝ մրցույթի շնորհիվ ընտրվել են երիտասարդներ տարբեր մարզերից, ինչպես նաև Արցախից, Ջավախքից և Թբիլիսիից։ Մոտ երեսուն երիտասարներ երկու շաբաթ շարունակ մասնակցելու են դասընթացների, իսկ վեց ամսվա ընթացքում նախապես բաժանված խմբերում պետք է կազմակերպեն հետազոտական գիտական աշխատանք։
«Որպես ֆինանսավորող կողմ հույս ունենք, որ մասնակիցները ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք համալսարանը իրենց չի տալիս»,- ասել է Աննա Գևորգյանը։
Ամառային դպրոցի շրջանակներում հրավիրվել էին նաև «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից դրամաշնորհ ստացած երիտասարդական նախաձեռնության հեղինակները, ովքեր ներկայացրեցին իրենց ծրագրերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը