Դեսպանը խոստացավ ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ
Արտաքին Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Գի Տրուվըրուային:
Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին՝ առաքելության ստանձման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադարձ եղավ հայ-բելգիական փոխգործակցության ներկա մակարդակին եւ հեռանկարներին: Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց, որ վերջին տարիներին ընդլայնվում է գործակցության շրջանակը, եւ բացի ավանդական ադամանդագործության ոլորտից, ընդգրկում է այլ բնագավառներ. ակտիվ են նաեւ հայ-բելգիական գործարար շփումները: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Երեւանում հիմնվող ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոնին բելգիական կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Երկուստեք հեռանկարային համարվեց գործակցությունը բժշկական սարքավորումների, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Դեսպանը տեղեկացրեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող բելգիական ընկերությունները հետաքրքրված են հայաստանյան շուկայով եւ խոստացավ ջանքեր գործադրել համագործակցության զարգացման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում