Ուորեն Բաֆետը հայտնում է ամերիկյան տնտեսության աճի նվազման մասին
ԱՄՆ
Ուորեն Բաֆետը, որը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է երրորդ տեղը, հայտնել է, որ ԱՄՆ-ի տնտեսության աճի տեմպերը կարող են հասնել զրոյական մակարդակի:
Բաֆետի նախկին հայտարարությունը տարբերվում է հիմիկվա հայտարարությունից, երբ նա համոզված էր, որ ԱՄՆ-ի աշխատաշուկան և արդյունաբերությունը շատ արագ կվերականգնվեն:
CNBS-ին տված հարցազրույցի ժամանակ Բաֆենն ասել է. «Այսօր նոր պատմություն պետք է պատմեմ: Վերջին երկու տարիների ընթացքում ասել եմ, որ ամերիկյան տնտեսության բոլոր ճյուղերը շատ արագ կվերականգնվեն, բացի անշարժ գույքի շուկայից: Սակայն այսօր ամեն ինչ այլ ընթացք է ստացել, դրա հետևանքով անշարժ գույքի շուկան վերականգնման միտումներ է ցույց տալիս, իսկ տնտեսության մնացած ճյուղերը՝ ոչ»:
Բաֆենը օգտագործել է իր Berkshire Hathaway կորպորացիայի 70 ենթաբաժինների աշխատանքի արդյունքերը՝ գնահատելու ամերիկյան տնտեսության վիճակը: Կորպորացիայի մեջ են մտնում անշարժ գույքի, տանիքների, աղյուսների և խալիների արտադրության և այլ բիզնեսի ոլորտներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)