2012 թ.-ին Skoda-ի վաճառքի ծավալներն ավելացել են
Աշխարհ
2012 թ.-ի առաջին կիսամյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Skoda ընկերությունը մեծացրել է իր վաճառքների ծավալները՝ չնայած շուկայի ներկա վիճակին: Այդ մասին ասել է Skoda ընկերության գործադիր տնօրեն Վինֆրեդ Վալանդը:
2012 թ.-ի հունիսին անցած տարվա համեմատ վաճառքներն աճել են 7%-ով՝ հասնելով ռեկորդային ցուցանիշների՝ 87,400 ավտոմեքենայի:
Արևմտյան Եվրոպայում այս տարվա առաջին կիսամյակում ընկերությանը հաջողվել է վաճառել 195,400 մեքենա, ինչը 0.7%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից: Նախորդ ամիս տեղական շուկայում ավտոմեքենաների վաճառքների ծավալներն աճել էին 1.2%-ով (35,600 ավտոմեքենա): Ամենաշատ վաճառքներ գրանցվել էին Շվեյցարիայում (31.7%, մոտ 1,900 ավտոմեքենա):
Արևելյան Եվրոպայում Skoda-ն կարողացավ 6 ամսում վաճառքի ծավալներն ավելացնել 31.1%-ով՝ վաճառելով 65,200 ավտոմեքենա: Ռուսական շուկայում, ինչպես առաջ, այնպես էլ հիմա, Skoda ավտոմեքենաների պահանջարկը մնում է ամենամեծը: Ռուսական շուկայում նախորդ ամիս վաճառվել է 9,600 ավտոմեքենա:
Չինաստանում չեխական ավտոարտադրողը հունիսին կարողացել է վաճառել 20,100 ավտոմեքենա, ինչը 5.5%-ով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշներից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ