«Հրապարակ». ՀԱԿ–ը օգոստոսի վերջին ձևաթուղթ կվերցնի՝ ևս մեկ անգամ ստորագրահավաք կազմակերպելու համար
Հայկական Մամուլ
«Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրելու համար Աժ արտահերթ նիստ հրավիրելու գործընթացն առանձնապես ակտիվ չէր ընթանում, հավաքված 18-րդ ստորագրությունից հետո պրոցեսն ինչ-որ պահ կանգ առավ:
Հետո ԲՀԿ ֆրակցիայից գործավարուհին եկավ ու տարավ ձևաթուղթը, ՀԱԿ-ում կատակով ասացին, քսան րոպեից չեկաք, հետևներիցդ գալու ենք: Ոչ քսան, ոչ էլ երեսուն րոպեից ձևաթուղթը «չէր գալիս»: Հետո «եկավ»` ԲՀԿ մեկ ստորագրությամբ ավելացած` Վահան Բաբայանի:
Հետո էլի ԲՀԿ-ն տարավ ձևաթուղթը, ու էլի սկսվեց սպասումը. ՀԱԿ-ում համբերատար հետևում էին գործընթացին ու կարծես դժգոհ չէին արդյունքներից, ավելի` Լևոն Զուրաբյանն ընդհանուր գործընթացն անվանեց «աննախադեպ»: Բոլոր դեպքերում, արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները չհավաքվեցին:
Օգոստոսի վերջին, երբ պատգամավորներն արձակուրդից վերադարձած կլինեն, ՀԱԿ-ը դարձյալ ձևաթուղթ կվերցնի` ևս մեկ անգամ ստորագրահավաք կազմակերպելու համար: Եթե այդ ժամանակ էլ հնարավոր չլինի արտահերթ նիստ հրավիրել «Հարսնաքարի» դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու օրակարգով, ապա սեպտեմբերի 10-ին ընդդիմությունը հարցը կմտցնի հերթական նիստի օրակարգ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին