«Հայկական Ժամանակ». ՀՔԾ–ն հրաժարվում է քննել պաշտոնյաների կաշառք տալու մասին հայտարարությունը
Հայկական Մամուլ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քննել «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի սենսացիոն հայտարարությունը` մի շարք պաշտոնյաների կաշառք տալու մասին, որի տեսագրությունը մեկ շաբաթ է շրջում է համացանցում:
Սրա վկայությունը «ՀԺ»–ի թերթի թղթակցի ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին հասցեագրված հարցմանը տրված պատասխանն է:
Այսպիսով, առկա է դեպք, երբ գործարարը հայտարարում է, որ ինքը կոնկրետ պաշտոնյաների կաշառք է տվել, նշում է նրանց անունները և կաշառք տալու նպատակը: Իսկ այն իրողությունը, որ ՀՔԾ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ պարտավոր է քննել պետական պաշտոնյաների մասնակցությամբ հանցագործության դեպքերը, բայց հրաժարվում է հրապարակված փաստերը քննել, ապացուցում է, որ նշված փաստերը համապատասխանում են իրականությանը:
Հրապարակված կոռուպցիոն փաստերը գործող պաշտոնյաների մասին են, և նրանք հիմա էլ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել։


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին