«Հրապարակ». ՀՀ Աժ-ն ԼՂ նախագահական ընտրությունների համար դիտորդներ կուղարկի
Հայկական Մամուլ
ԼՂ Աժ-ն դիմել էր ՀՀ Աժ-ին` հուլիսի 19-ի նախագահական ընտրություններում դիտորդներ ուղարկելու խնդրանքով: Գալուստ Սահակյանը երեկ ակտիվ գործընթացների մեջ էր, գնում-գալիս էր:
Մինչ այդ նա մերժել էր իրեն այցելած ՀԱԿ ֆրակցիայի ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ մասնակցել արտահերթ նիստի ստորագրահավաքին, ապա փոխադարձ առաջարկ արել՝ մասնակցել Ղարաբաղ մեկնող դիտորդական առաքելությանը:
Ի տարբերություն ՀՀԿ-ի, ՀԱԿ համակարգողը սիրով համաձայնել էր՝ «կքննարկենք, կասենք՝ ովքեր կգան Ղարաբաղ»:
Մինչ օրվա ավարտ պատվիրակության կազմը հայտնի էր. կազմված կլինի 10 հոգուց՝ յուրաքանչյուր ֆրակցիայից 2-ական մարդ: Ղարաբաղ կմեկնեն հուլիսի 18-ին, նրանց հետ կլինեն նաև Եվրապառլամենտի, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին