«Հրապարակ». Վարդան Ղուկասյանը եկել էր ԱԺ
Հայկական Մամուլ
Երեկ ԱԺ առաջին հարկում հայտնվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ փոխքաղաքապետի ուղեկցությամբ:
«Ինչո՞ւ եք եկել» հարցին ասել է. «Հարցերի չեմ պատասխանում, շատ հոգնած եմ, երկար ճանապարհ եմ էգե»:
Ըստ թերթի աղբյուրների, նրան կանչել էր Հովիկ Աբրահամյանը: Մոտ 45 րոպե հետո Ղուկասյանը նույն վերելակով վերադարձել է: Թերթի տվյալներով՝ Աբրահամյանը նրան հարցրել էր. դնելո՞ւ ես թեկնածությունդ քաղաքապետի ընտրություններում: «Հա»,- եղել էր պատասխանը: Ինչ էր ասել հետո Աբրահամյանը, անհայտ է, սակայն Ղուկասյանն ակնհայտորեն տրամադրություն չուներ:
«Մի տեսակ տխուր եք»: Ասաց. «Էնքան ուրախ եմ, երջանիկ էսօրվա վիճակից, քո հարցերից, էս պառլամենտի տեսքից»:
«Ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից»:
«Լևոն Բարսեղյանին, մինակ Լևոն Բարսեղյանին, ուրիշ ոչ մեկին»:
«Չէ, մեկ է՝ ընկճված եք, կարո՞ղ է այստեղ Ձեզ այն չեն ասել»:
«Ես կարո՞ղ եմ ընկճվել, երբ ինձ խփել էին, ես հեչ էդ ժամանակ ընկճված չէի, հիմա ընչի՞ ընկճված պետք է լինեմ օր»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին