Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը կզրկվի ձեռքի մատներից. "REUTERS"
Աշխարհ
Ուկրաինացի բժիշկ Անդրեյ Մուրախովսկին, ում հսկողութան տակ է պահվում Սեյֆ ալ-Իսլամը, ասել է, որ Քադաֆիի որդու ձեռքի մատները պետք է անմիջապես անդամահատվեն, քանի որ ձեռքի վրայի բաց վերքի պատճառով փտախտը գնալով տարածվում է ողջ մարմնով: «Դա անհրաժեշտ է` որպեսզի փտախտի տարածումը կանխվի»,- ասել է ուկրաինացի բժիշկը:
Քադաֆիի որդու մեկ ձեռքի մատները կտրվել են ՆԱՏՕ-ի զորքերի դեմ իրականացրած ռազմական գործողությունների ժամանակ: Վերջինիս ձերբակալության ժամանակ արդեն նրա մոտ սկսված է եղել փտախտը: Խնդիրը նրանում է, որ Լիբիայի ժամանակավոր իշխանությունները մահապատժի չեն ենթարկում նրան, այլ նախընտրում են պահել բանտախցում, այլ ոչ թե հիվանդանոցում: Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների` Մուամար Քադաֆիին ձերբակալելով՝ ապստամբներն անմիջապես տեղում գնդակահարեցին նրան, այլ ոչ թե կանգնեցրին դատարանի առաջ: Միջազգային հանրությունը կոչ է արել լիբիական իշխանություններին նույն կերպ չվարվել Սեյֆ ալ-Իսլամի հետ, ինչպես որ եղավ նրա հոր` Քադաֆիի հետ:
Հիշեցնենք, որ Սեյֆ ալ-Իսլամը Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերի կողմից ձերբակալվել էր անցյալ շաբաթ` Լիբիա-Նիգեր հարավային սահմանը հատելու ժամանակ: Կիրակի` նոյեմբերի 28-ին նա կկանգնի լիբիական դատարանի առաջ՝ մարդկության դեմ մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով: Հաագայի Միջազգային քրեական դատարանը փորձում է ստանձնել Քադաֆիի որդու դատավարությունը, սակայն լիբիական իշխանությունները սպառնում են Ալ-Իսլամին ենթարկել մահապատժի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ