Մահացել է Սիլվեստեր Ստալոնեի ավագ որդին
Աշխարհ
Կինոռեժիսոր եւ դերասան Սեյջ Ստալոնեն՝ կինոաստղ Սիլվեստեր Ստալոնեի ավագ որդին, հայտնաբերվել է մահացած Հոլիվուդի իր տանը, հաղորդում է BBC-ն: 36-ամյա Սեյջ Ստալոնեի մահվան մասին հայտնել են նրա փաստաբան Ջորջ Բրաունշտեյնը և Սիլվեստեր Ստալոնեի ագենտ Միշել Բեգան:
«Սա ողբերգություն է: նա երտասարդ, տաղանդավոր, հաջողակ ռեժիսոր և հիանալի մարդ էր: Սիլվեստեր Ստալոնեն ցնցված է որդու կորստից», - նշված է Բեգայի հայտարարության մեջ:
Սեյջ Ստալոնեի փաստաբանը և ոստիկանությունը հակասական տեղեկություններ են հայտնում այն մասին, թե ինչպես է հայտնաբերվել Սեյջի դին: Ոստիկանության աշխատակիցը հաղորդում է, որ այն հայտնաբերել են իրենց աշխատակիցները, իսկ փաստաբանը նշում է, որ մահացածին նկատել է տան սպասուհին: Ոստիկանները հավաստիացնում են, որ բռնության հետքեր Սեյջի մարմնին չկան: Մահվան պատճառն առայժմ չի նշվում:
Նշենք, որ Սեյջ Ստալոնեն դերասան էր, ռեժիսոր և պրոդյուսեր: Առաջին անգամ նա հայտնվեց էկրաններին 1999 թ. իր հոր՝ Սիլվեստեր Ստալոնեի հետ «Ռոքի 5» ֆիլմում, որում խաղաց գլխավոր հերոսի՝ Ռոքի Բալբոայի որդու դերը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ