Աֆղանական հարսանիքի ժամանակ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ
Աշխարհ
Աֆղանական Սամանգան գավառում հարսանեկան արարողությանը ժամանակ պայթյունի արդյունքում մահացել է ավելի քան 20 մարդ, ևս 40-ը վիրավոր են: Ինչպես հաղորդում են գավառի իշխանությունները, պայթյունը իրականացրել է մահապարտը:
Ըստ AP-լրատվական գործակալության՝ պայթյունի հետևանքով մահացել է աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Ահմադ Խան Սամանգանին, ով ներկա էր դստեր հարսանիքին: Զոհերի թվում կան մի շարք այլ պետական պաշտոնյաների: Ողբերգության պատճառները և զոհերի ճշգրիտ թիվը դեռ չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ