«Հայկական Ժամանակ». Ռուսաստանի Դաշնային խորհուրդը հերքել է
Հայկական Մամուլ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի մամլո ծառայությունը երեկ հերքել է հայկական մամուլում տեղ գտած այն հրապարակումը, թե Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում՝ «Հին Էրիվան» ռեստորանում, հուլիսի 11-ին հայտարարել է. «Բոլորն աշխարհում լավ հասկանում են, որ Լեռնային Ղարաբաղը այլևս երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, բայց Բաքվում առայժմ չկան քաղաքական գործիչներ, որոնք կարող են այդ մասին հայտարարել»:
Դաշնային խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին