Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի
Թուրքիա
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Մուստաֆա Շենտոպն այսօր ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում։
Քվեարկության առաջին երկու փուլով նոր խոսնակ ընտրել չի հաջողվել։ Երրորդ փուլում Շենտոպի օգտին է քվեարկել 336 օրենսդիր՝ անհրաժեշտ նվազագույն 301-ի պարագայում, հայտնում է ТАСС գործակալությունը։
Հիշեցնենք, որ Փետրվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր հրաժարականի մասին, որպեսզի Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորություն ունենար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)