ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Տեր-Պետրոսյանն ապահովագրում է ինքն իրեն

Վերլուծական

Վերջին շրջանում հանրային դիսկուրսի ամենաքննարկվող հարցը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, անտեսանելի ձեռքի առկայությունն է հետհեղափոխական Հայաստանի ներքաղաքական և ինչու ոչ՝ նաև արտաքին քաղաքական ուղեգծի մշակման մեջ։ Շատերը, ոչ առանց հիմնավոր փաստարկների, կարծիք են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն ամբողջությամբ գծված և հաստատված է Տեր-Պետրոսյանի կողմից։ Եթե ներքին քաղաքականության մեջ վարչապետն ունի սուվերենություն և մանևրելու ազատություն, ապա նույնը չենք կարող ասել արտաքին քաղաքականության մասին. այս ոլորտի կուրացիան, ըստ որոշ պնդումների՝ Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ է իր ձեռքը վերցրել։

Վերոնշյալ մտայնությունն այնքան լայն տարածում էր գտել, որ այն հերքելու գործին լծվեց անձամբ առաջին նախագահը, թերևս հասկանալով, որ ՀԱԿ մամուլի խոսնակի մեկնաբանությունները չեն ունենում սպասված հանրային ռեզոնանսը։ Տարածված հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանը ջարդում է Փաշինյանի վրա իր ազդեցության մասին տարածվող թեզը, սակայն անում է դա իրեն բնորոշ տերպետրոսյանական ոճով։ Մի կողմից՝ կասկած չկա, որ հայտարարության տեքստը համաձայնեցված էր վարչապետ Փաշինյանի հետ, քանի որ առաջին նախագահը դժվար թե այս փուլում իր «հոգևոր զավակին» թիկունքից հարվածելու կամ վերջինիս խաղաքարտերը խառնելու նպատակ ունենար։

Հայտարարությունից ակնհայտ է դառնում Տեր-Պետրոսյանի ցանկությունը՝ մաքրել Փաշինյանին իր անվան հետ կապվելուց, հաշվի առնելով որ այդ կապը հիմնականում առնչվում է զիջողական թեզերին և էական գլխացավանք է հանդիսանում Փաշինյանի համար։ Սակայն ակնհայտ է նաև Տեր-Պետրոսյանի մեկ այլ ցանկություն՝ ապահովագրել իրեն, իր անունը Նիկոլ Փաշինյանի ձախողումներից, որոնք անշուշտ կլինեն, եթե վարչապետը շարունակի իր բռնած քաղաքական-տնտեսական գիծը։ Տեր-Պետրոսյանը, լինելով հեռատես քաղաքական գործիչ, չի կարող չգիտակցել այդ հանգամանքը, հետևաբար, պետք է արձանագրել, որ այս երկու գործիչներին միմյանց հետ կապելու փորձերը հարվածում են երկուսին էլ և դժվար է անգամ ասել՝ ում ավելի շատ:

Հետաքրքիր են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի տողատակով արված շեշտադրումները, որոնք ակնհայտ միտում ունեն դաշտը բաժանել, այսպես ասած, սևերի և սպիտակների: «Սպիտակ» խաղացողը Նիկոլ Փաշինյանն է, իսկ «սևերը» մնացած բոլորը՝ Քոչարյան, Սերժ Սարգսյան և բոլոր նրանք այս կամ այն կերպ հակադրվում են Փաշինյանի վարած քաղաքականությանը: Տեր-Պետրոսյանի նման բաժանումը ստիպում է մտածել՝ ով էր ի սկզբանե քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանելու իրական «հեղինակը»:

Ինչևէ, Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կարող են հպարտորեն հայտարարել, որ առաջին նախագահի խրոխտ շեշտադրումները ջարդուփշուր արեցին վերջին շաբաթներին ակտիվացած քարոզչական ապարատը, սակայն մյուս կողմից էլ հայտարարությանը ծանոթանալուց հետո չի լքում տպավորությունը որ Լևոն Տեր-Պետրոսյանն այս անգամ իր հոդված-հայտարարությամբ չհասավ ցանկալի նպատակին. այս հերքումն էլ ավելի ամրապնդեց այն մտայնությունը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի «անտեսանելի ձեռքը», այնուամենայնիվ, հանրային զառանցանքի արդյունք չէ, ինչպես իր հայտարարությամբ փորձում է համոզել առաջին նախագահը...

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված