Չինական տնտեսական աճի դանդաղ տեմպերը շարունակվում են
Աշխարհ
Չինական տնտեսական աճի դանդաղ տեմպերը շարունակվում են: 2012 թ.-ի երկրորդ կիսամյակում ՀՆԱ-ի մակարդակն աճել է 7.6%-ով, որը շատ չնչին է գերազանցում վերլուծաբանների սպասելիքները: Չինաստանում ՀՆԱ-ի աճի ցածր տեմպերը սկսել են նկատվել վերջին վեց եռամսյակների ընթացքում: Ըստ չինական կառավարության, երկրի տնտեսության վիճակը կայուն է, իսկ զարգացման տեմպերը՝ համեմատական բարձր:
Greater China հետազոտական կենտրոնի ղեկավար Սթիվեն Գրինը ասել է. «Իհարկե, Չինաստանի տնտեսության աճը դանդաղ տեմպեր է ցուցադրում: Դրա մասին վկայում են վերջին հետազոտական ցուցանիշները, սակայն տնտեսության համար 7-8% աճը շատ սպասելի արդյունք է: Պետք չէ մոռանալ, որ, առանց այդ էլ, չինական տնտեսությունը շատ մեծ է»:
Չինական տնտեսության աճի տեմպերի նվազումը հիմնականում կապված է արտահանման կրճատման հետ: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանման ծավալները, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 24% աճի համեմատ, աճել են 9.2%-ով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ