Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

ՀԴՄ կտրոն ուզելը քիչ է տնտեսական հեղափոխություն անելու համար. Գարեգին Նուշիկյան

Քաղաքական

ԼՈՒՐԵՐ.com-ը հարուստների ունեզրկման, ներդրումների, տնտեսական զարգացման ծրագրերի և ներքաղաքական մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանի հետ: 

Պարո՛ն Նուշիկյան, «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանն օրերս հայտարարեց, որ խոշոր գործարարներին և մեծահարուստներին պետք է 70 տոկոսով ունեզրկել, որքանո՞վ է սա իրատեսական:

- Ես դրան լուրջ չեմ վերաբերվում և չեմ կարծում, որ կառավարությունը նման անլուրջ մոտեցում կարող է ցուցաբերել այդ հարցին: 

Մասնագետները հարուստներին ունեզրկելու առումով մի շարք ռիսկեր են տեսնում, դո՞ւք ինչ կասեք:

-Ինչ է նշանակում 70%-ը պետք է վերադարձնել, ո՞վ է այդ հաշվարկն արել և ինչի՞ հիման վրա: Ինչպե՞ս կարելի է սա տարածել բոլորի վրա, և ի վերջո՝ ինչո՞ւ են գործարար աշխարհին վարկաբեկում այս քայլով: Ի՞նչ է՝ ամբողջ գործարար աշխարհը գող ու ավազա՞կ են:

Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ է ռիսկի տակ դնել նաև Հայաստան եկող մի շարք հնարավոր ներդրումները, կխոչընդոտե՞ն գործարարների ներդրումային ծրագրերին, աշխատաշուկայի ընդլայնմանը:

-Միանշանակ, դրանք ևս կան: Օրինակ՝ վաղն ինչ-որ մեը եթե ցանկանա գալ և ներդրումներ անել, ապա պետք է դնեն նրա փողերը հաշվե՞ն, իմանալու համար՝ որտեղից ու ինչպես է արել: Կարծում եմ, որ շատ զգույշ է պետք լինել հայտարարություններ անելիս, քանի որ իրենց ցանկացած խոսք կարող է նմանատիպ արձագանք ունենալ: Ով մեր երկրով հետաքրքրված է և հետևում է այստեղի անցուդարձին, չեմ կարծում, որ իր վրա դրական է  ազդելու այս հայտարարությունն ու դրա շուրջ ծավալվող քննարկումները: Հիմա մենք ամբողջ աշխարհով ընկած՝ ներդրող ենք ման գալիս, նրանք այս հայտարարությունները լսելիս այնքան էլ վստահաբար չեն գործի: Ինչ վերաբերվում է տեղի ներդրողներին, ապա նրանք էլ մտածելու մի շարք բաներ կունենան այս թեմայի վերաբերյալ՝ ներդրումներ անել, թե ոչ: Եթե մարդը ներդրում անելուց հետո պետք է մտածի, թե ինչպես գլուխն ազատի ավելորդ ստուգումներից, նա էլ իր անդարդ գլուխը ցավի տակ չի դնի, պետք է զգույշ լինել արտահայտությունների մեջ:

Պարո՛ն Նուշիկյան, Դուք ևս գործարար եք և նախաձեռնել եք «Դալմայի այգիներում» զվարճանքի և ժամանցի կենտրոն կառուցել, աշխատատեղեր բացել., ունեզրկելու օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո հնարավո՞ր է Դուք ևս մտավախություն ունենաք:

-Ես ինչու՞ պետք է ունենամ մտավախություն, քանի որ շահույթով աշխատող հիմնարկ է իմ հիմնարկը, որտեղ ամեն ինչ թափանցիկ կերպով երևում է:

Խոսենք տնտեսության զարգացման մասին. տեսեք՝ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ տեղի է ունենալու տնտեսական հեղափոխություն: Անցնող 10 ամիսներին նայելով՝ ի՞նչ եք կարծում, հույս կա՞, որ ներկայիս իշխանության օրոք տնտեսության ոլորտում վերելք կապրենք:

-Շանսեր, իհարկե, կան: Դեռ ինչ-որ լուրջ քայլեր չեմ տեսնում, դա պետք է արվի կոնկրետ գործնական քայլերով, որոշ տնտեսական նախաձեռնություններով, դրույթների փոփոխություններով: Դե, 10 ամիս չի անցել, նոր են ընտրությունները եղել:

Ընտրություններն իրենց հերթին, նրանք դեռ ամռանն էին ներկայացրել ժամանակավոր ծրագիրը և, ինչպես անընդհատ շեշտում են, իրագործել են դրանում առկա դրույթների մեծ մասը:

-Որոշակի բաներ փոխվել են, իհարկե, դեպի դրականը: Կոռուպցիան, կաշառակերությունը, որոնք կարևոր են:

Վերացե՞լ են:

-Դե, չեմ ասի, որ վերացել են, բայց զգալիորեն և տեսանելիորեն վերացել են: Թե վաղը-մյուս օրը ոնց կլինի, բայց այսօրվանով դա երևում  է: 

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ հեղափոխությունը պետք է քաղաքացիներն անեն՝ տնտեսական հեղափոխության ակտիվիստներ դառնալով, իսկ այստեղ կառավարության դերը ո՞րն է:

-Կառավարությունը հենց պետք է ասի, թե ոնց պետք է այդ հեղափոխությունն արվի: ՀԴՄ կտրոն ուզելը քիչ է տվյալ հեղափոխությունն անելու համար: Պիտի ասեն՝ ոնց ու ինչ անել, ինչ է պահանջվում տվյալ քաղաքացուց: Քաղաքացին այժմ մտածում է, որ ինքի իրենից հասանելիքն արդեն արել է՝ իշխանություն է փոխել, քաղաքական այս ուժին, որին և վստահում և հավատում է, հիմա այս կառավարությունն էլ պետք է ասի, թե ինչպես պետք է վարվի ժողովուրդը: Ես իմ մասով անում եմ՝ ներդրումներ, ծրագրեր, բայց լայն մասսա՞ն ինչ անի: 

Վերադառնանք «Դալմայի այգիներում» Ձեր կողմից իրականացվող ծրագրին, որոշ բնապահպաններ բողոքում են, որ ոչ թե պետք է շինարարություններ անել այդ տարածոքում, այլ նախկին այգիների տեսքը վերականգնել, ինչպե՞ս կմեկնաբանեք սա: 

-Նախ, ուզում եմ ասել, որ այդ ծրագիրն անցել է բնապահպանական օրենքով սահմանված բոլոր կարգերով, և մենք հրապարակային լսումներ ենք կազմակերպել, որին մասնակցել են բազմաթիվ ՀԿ-ներ, բնապահպաններ ու իրենց դիտողություններն են արել և ի վերջո դրական եզրակացությունն են տվել: Փարիզում  եղել է Ելիսեյան փողոց, որը «Դալմայի այգիների» պես տեղ էր անհամեմատ ավելի մեծ, բայց այսօր այդ տարածքը համարվում է աշխարհի ամենահայտնի տարածքներից մեկը: Մենք ոչ թե միայն շինություններ ենք կառուցում, այլ նոր այգի ենք կառուցում անմշակ տարածքում: Այդ բնապահպանները սա կապում են գյուղատնտեսության հետ և ասում են, որ մենք խոչընդոտում ենք գյուղատնտեսության զարգացմանը, բայց չեն խոսում երկրի վարելահողերի 30-40% անմշակ հողերի մասին և խոսում են միայն այս մի քանի քառակուսու մասին: Մենք լուրջ այգի ենք սարքում, որից Հանրապետության և տարածաշրջանային մասշտաբով չկա, պետք ա խորանալ, մակերեսայնորեն նայելով և խձորի ու խաղողի օրինակներով պետք չէ դատողություն անել:  

Ծրագրում նշվում է, որ շուրջ 300 աշխատատեղ է բացվելու: 

-Այո, դա դեռ սկզբնական շրջանում, հետագայում 1000-1500 աշխատատեղ է բացվելու: Բա ուրիշ ինչպե՞ս զարգացնենք մեր երկիրը: Մեր երիտասարդությունն այսօր բացի կաֆեներից ուրիշ տեղ չունի ժամանակ անցկացնելու:

Հարցազրույցը՝ Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված