Բակո Սահակյանի մամլո խոսնակը ապատեղեկատվություն է տարածել. Վիտալի Բալասանյան
Արցախ
Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հայտնում է, որ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում նշել է, իբր Վիտալի Բալասանյանի կողմնակիցները սև PR են օգտագործում և մասնավորապես նշել էր վերջերս մահացած կնոջ դեպքը: «Նույնիսկ այսօր մի կին վատացավ' մահացավ, սրտի կաթված էր ստացել, բայց հիմա այնպես են ներկայացնում, թե դա եղել է Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ, որ օդ չի եղել եւ այլն»,-նշել էր մամլո խոսնակը:
Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը տեղեկացնում է, որ Բալասանյանի կողմնակիցներից և շտաբի աշխատակիցներից որևէ մեկը նման լուր չի տարածել կամ նման քննարկման չի մասնակցել, իսկ Դավիթ Բաբայանի ասածը չի համապատասխանում իրականությանը: Միևնույն ժամանակ շտաբը համարում է, որ նման զրպարտությունները ինքնին սև PR են ընդդեմ Վիտալի Բալասանյանի:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան