500 պինգվին է սատկել Բրազիլիայի ծովափին
Աշխարհ
Բրազիլիայի Ռիու Գրենջի դու Սու (Rio Grande do Sul) նահանգի հարավային ծովափերում հայտնաբերվել է ավելի քան 500 պինգվինի դի։ Այս մասին հուլիսի 14-ի գիշերը հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Սատկած թռչունների փորձաքննությունը ներկայումս կատարվում է նահանգի Պորտու-Ալեգրի մայրաքաղաքի համալսարանում։ Փորձաքննության արդյունքները հայտնի կդառնան մեկ ամսվա ընթացքում։
Անասնաբույժները մտահոգ են ակնհայտ պատճառների բացակայությամբ, որոնք կարող էին դառնալ այդքան մեծ թվով պինգվինների մահվան պատճառ։ Կենդանիները հյուծված տեսք չեն ունեցել, նրանց վրա չեն հայտնաբերվել վերքեր կամ նավթի հետքեր։
Սատկած կենդանիները պատկանում են մագելանյան պինգվինների տեսակին, որը տարածված է Արգենտինայի և Չիլիի հարավում։ Մարտից սեպտեմբեր նրանք գաղթում են հյուսիս։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ