Google-ը նշել է հանրահայտ ավստրիացի գեղանկարիչ Գուստավ Կլիմտի 150-ամյակը
Հասարակություն
Google ինտերնետ-ընկերությունը տոնական լոգոտիպով նշեց ավստրիացի գեղանկարչության մեջ մոդեռնի հիմնադիր, հայտնի նկարիչ Գուստավ Կլիմտի ծննդյան 150-ամյակը: Google-ի գլխավոր էջի ավանդական լոգոտիպին շաբաթ օրը փոխարինել է Քլիմտի հանրահայտ «Համբույր» կտավը (1907-1908):
Նշենք, որ Google ընկերությունը որոնման իր գլխավոր էջին պարբերաբար տեղադրում է տոնական լոգոտիպեր տարբեր հիշարժան օրերի, տոների, հայտնի մարդկան ծննդյան օրերի կապակցությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը