Ամբողջ աշխարհում սպասվում է պարենային արտադրանքի թանկացում
Աշխարհ
Միջազգային մաշտաբներով սննդամթերքի գներն արդեն 10 տարի անընդհատ աճում են: ՄԱԿ-ի մասնագետները զգուշացնում են հաջորդ 10 տարիների ընթացքում գյուղատնտեսական ապրանքների արտադրության նվազման մասին:
Վերջին 50 տարիներին գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը կայուն աճի տեմպեր էր արձանագրում: Շուկայում գյուղմթերքների առաջարկը գերազանցում էր պահանջարկին:
Սակայն վերջին 10 տարիներին սննդամթերքի գներն աճել են մոտ երկու անգամ, ինչը չի բերել առաջարկի ավելացման, որոշ դեպքերում անգամ կրճատվել են արտադրության ծավալները:
Արդեն այսօր 900 մլն. մարդ ամբողջ աշխարհում սահմանափակված սննդում և կարիք ունեն մաքուր ջրի: Մինչև 2021 թ.-ը այդ թիվը կավելանա ևս 680 մլն.-ով, որոնց անհրաժեշտ կլինեն սնունդ, զգեստ և վառելիք: Ըստ վերջին հետազոտությունների, մինչև 2050 թ.-ն անընդհատ աճող բնակչությանը համարժեք, պարենային արտադրության ծավալները պետք է աճեն 60%-ով, որպեսզի կարողանան բավարարել երկրագնդի բնակչության պահանջները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ