Շնաձուկը կերել է սերֆինգիստին
Աշխարհ
Ավստրալիայի արևմտյան ափին հսկա սպիտակ շնաձկան հարձակման հետևանքով մահացել է սերֆինգիստ, հաղորդում է ավստրալիական ABC ռադիոկայանը: Ողբերգությունը տեղի է ունեցել ավստրալական Թերփ (Terph) քաղաքից 160 կմ հեռավորության վրա:
Մահացածի մարմինը այդպես էլ չի հաջողվել հայտնաբերել: Երբ մոտորանավակը վարող նրա ընկերը փորձել է օգնել, կենդանին արդեն հասցրել էր հարձակվել նավի վրա՝ իր հետ տանելով զոհին: Միջադեպից հետո այդ հատվածի լողափերը փակվել են:
Ավստրալիայի ջրերը համարվում են ամենաշնաձկնառատը: Միևնույն ժամանակ, նրանց հարձակումները մարդու վրա հազվադեպ են: Վեջին տաս ամիսների ընթացքում սա շնաձկների հարձակման արդյունքում մահվան ելքով ընդամենը հինգերորդ դեպքն է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ