Թուրքիան վերադառնում է օսմանիզմի՞
Թուրքիա
Թուրքական կայքերի հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ կազմակերպել է մի խորհրդաժողով, որի ընթացքում նշվել է Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Մեջիդ I-ի մահվան 150-ամյակը։
Խորհրդաժողովի առթիվ պատրաստված և բոլոր խորհրդարանականներին ուղարկված հրավիրատոմսերը կրել են օսմանյան զինանշանը, որը հատուկ էր Աբդուլ Մեջիդին։ Այսպիսի երևույթները նախկինում համարվում էին վիրավորանք՝ ուղղված Թուրքիայի աշխարհիկ պետության դեմ։
Աբդուլ Մեջիդ I սուլթանը գահ է բարձրացել 1839 թ.՝ տասնյոթ տարին չլրացած։ Նա իր գահակալման ընթացքում ստորագրել է հրովարտակներ, որոնցով նախատեսվում էր կայսրության բնակիչների անձի և գույքի ապահովություն և դավանանքի ազատություն, սակայն այդ դրույթները հիմնականում մնացել են թղթի վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)