Միացյալ նահանգներից ուրանի հարստացման նյութեր են տեղափոխվել Իրան
Աշխարհ
ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել ազգությամբ իրանցի և չինացի երկու անձանց դեմ, ովքեր մեղադրվում են ուրանի հարստացման նպատակով Միացյալ նահանգներից Իրան նյութեր փոխադրելու մեջ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի իրապահ վարչությանը։
Հետաքննության տվյալներով, կասկածյալները 2009 թ-ին ԱՄՆ-ից Չինաստան, իսկ այնտեղից՝ Իրան են արտահանել մեքենաներ, հաղորդալարեր և նիկելի համաձուլվածքներ։
2009-2011 թ-ին իրանցին փորձել է նաև ձեռք բերել ռադիոակտիվ նյութեր և այդ նպատակով կապ է հաստատել հատուկ ծառայությունների գաղտնի գործակալի հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ