Սիրիայում կան նոր զոհեր
Մերձավոր Արևելք
Սիրիայում այսօր գնդակոծության և բախումների ժամանակ զոհվել է առնվազն հինգ մարդ, այդ թվում՝ հղի կին և երկու ապստամբ, հաղորդում են սիրիական իրավապաշտպանները:
Սիրիայի հարավում գտնվող Դարա գավառում կառավարական ուժերը ուղղաթիռների և զրահատեխնիկայի օգնությամբ հարձակվել են Խիրբեթ Ալ-Ղազալե քաղաքի վրա, որը սիրիական ընդդիմության հիմնական հենասյունն է:
Երեկ Սիրիայում բռնության զոհե էր դարձել ավելի քան 118 մարդ: Զոհերի թվում կար 49 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 11 երեխա: Որոշ քաղաքներում կառավարական ուժերը կրակ են բացել հակակառավարական ցույցերի մասնակիցների վրա:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել