Ռաֆայել Քոթանջյանը դժգոհում է տոլմայի փառատոնից
Հասարակություն
Սարդարապատ հուշահամալիրում տեղի ունեցած տոլմայի հայկական 2-րդ փառատոնի մասին իր դժգոհությունն այսօր հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Դերասանը փառատոնի ընթացքում նկատել է, որ մեր ազգային պատկերը փոխվել է. « ժողովուրդը տարօրինակ վարք էր ցուցաբերում հանուն 1-2 տոլմայի»։ Մարդկանց անկիրթ պահվածքի պատճառով դերասանն ամոթով է մնացել փառատոնին մասնակցող հյուրերի մոտ։
Lurer.com-ի այն հարցին, թե արդյոք ճիշտ էին տոլմաների վաճառքի մասին մամուլում հայտնված հրապարակումները, Քոթանջյանը պատասխանեց, որ տեղյակ չի եղել, բայց կհաղորդի կազմակերպիչներին, որպեսզի անբարոյական խոհարարներին չթույլատրվի մասնակցել փառատոնին։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Սարդարապատ հուշահամալիրում տեղի է ունեցել տոլմայի հայկական 2-րդ փառատոնը։ Այս կերպ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն փորձում է իր լուման ներդնել մեր երկիրը զբոսաշրջության համար գրավիչ դարձնելու հարցում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը