«Վիետնամական» հողաթափերն ամենավտանգավոր կոշիկներն են. օրթոպեդներ
Հասարակություն
Օրթոպեդները պնդում են, որ հայտնի «վիետնամական» հողաթափերն ավելի վնասակար են կանանց ոտքերի համար, քան բարձրակրունկ կոշիկները:
Բանն այն է, որ հողաթափերը ոտքն ամբողջովին չեն ծածկում: Նյու Յորքի Սինայական բժշկական դպրոցի օրթոպեդները պատմել են մարդու առողջությանը սպառնացող մի քանի պոտենցիալ խնդիրների մասին, որոնք անմիջականորեն կապված են նման կոշիկների հետ: Երբ հագնում ես այդ հողաթափերը, ստիպված ես լինում ավտոմատ կերպով սեղմել ոտքի մատները՝ դրանք պահելու համար: Այդպիսի էֆեկտը հանգեցնում է մկանային որոշակի խմբերի ճնշման և դառնում է մեջքի, կոնքերի, ոտքերի և կոճերի լարման պատճառներից մեկը:
Այս տեսակի հողաթափերի դեպքում ամորտիզացիայի բացակությունը կարող է դառնալ մեջքի, կոնքերի, ոտնաթաթերի ցավի հիմնական պատճառ: Արդյունքում կարող են կոտրվել ոտքի մատները, եղունգները, ինչպես նաև հնարավոր է ձեռք բերել տարբեր տեսակի ինֆեկցիոն հիվանդություններ:
Մասնավորապես, նրանց, ովքեր պարբերաբար հագնում են «վիետնամական» հողաթափերը, խորհուրդ է տրվում օգտագործել արևից պաշտպանող քսուքներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը