Այսօր Մաշտոցի պուրակը կդառնա բաց, թափանցիկ և անվճար կինոթատրոն
Գիտություն և Մշակույթ
Այսօր Մաշտոցի պուրակը կդառնա բաց, թափանցիկ և անվճար կինոթատրոն:
Ժամը 21.00-ին կցուցադրվի «Մոլորված քաղաքի ուրվականը» վավերագրական ֆիլմը (Հեղինակ՝ Լիանա Սմբատյան, տևողությունը՝ 15 րոպե), որը պատմում է Երևանի վայրենի կերպարանափոխության մասին: «Էրեխեքի ձայնը, նարդու շխկոցը, ղուշբազները աղունիկներ են թռցնում, ժավելի սպիրտ են գոռում, դանակ-մկրատ սրեմ... այ էդ ձայնը մենք կորցրինք: Հիմա Երևանում ագռավներ են, բայց Երևանը ագռավների քաղաք չէր էլի»:
Ժամը 21.30-ին կցուցադրվի «Արտադրված է Դագենհեմում» գեղարվեստական ֆիլմը (108 րոպե): Անչափ ոգևորիչ, հումորով, պայքարով ու դրամատիկ պահերով լի մի ֆիլմ այն մասին, թե ինչպես 1968-ին Անգլիայի Դագենհեմ քաղաքի ավտոգործարանի դերձակուհիները նվաճեցին հավասար վարձատրության աշխատանքային իրավունքը: Անգլերեն, հայերեն ենթագրերով:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում