Օրական երեք ժամ պակաս նստելը երկարացնում է կյանքը
Հասարակություն
Բրիտանացի գիտնականները կարծում են, որ օրեկան երեք ժամ պակաս նստելը կարող է երկու տարով երկարացնել մարդկային կյանքը։ Հոդվածը տպագրվել է British Medical Journal-ում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Բացի այդ, օրեկան երկու ժամով պակաս հեռուստացույց դիտելը կյանքի տարիները կավելացնի ևս 1.4 տարով։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ում 2005 թ. հունիսից մինչև 2009 թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում առողջության և սննդի ընդունման վերաբերյալ ազգային հաշվետվությունները կազմած հետազոտողները։
Չնայած հետազոտողները նշում են, որ իրենց հետազոտությունը ունի գնահատող բնույթ, նրանք ամեն դեպքում հիշեցնում են, որ ակտիվ մարդիկ, որպես կանոն, ունենում են ամուր առողջություն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը