Եգիպտոսում ազատ են արձակվել ամերիկացի ուսանողները. "REUTERS"
Աշխարհ
Եգիպտոսում ձերբակալված ամերիկացի երեք ուսանողներին այսօր ոստիկանությունն ազատ է արձակել: Ամերիկացի ուսանողները` 19-ամյա Դերեք Սվինին, Գրեգրի Պորտերը և 21-ամյա Լյուկ Գեյթսը: Նրանք Կահիրեի ոստիկանության կողմից ձերբակալվել էին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Ազատ արձակված ուսանողներից մեկը հայտնել է, որ իրենց նկատմամբ «արդարացիորեն» լավ են վերաբերվել:
Հիշեցնենք, որ ուսանողները ձերբակալվել էին նոյեմբերի 21-ի երեկոյան: Ըստ Եգիպտոսի ռազմական իշխանությունների` ուսանողները Կահիրեի Ամերիկյան համալասրանի շենքի տանիքից անվտանգության ուժերի ուղղությամբ բենզինով լցված շշեր են նետել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ