Apple-ը որոշել է դուրս չգալ բնապահպանական հավաստագրման ծրագրից
Աշխարհ
Apple ընկերությունը որոշել է դուրս չգալ EPEAT բնապահպանական հավաստագրման ծրագրից` սխալ համարելով նախկին որոշումը, նշված է փոխնախագահ Բոբ Մենսֆիլդի նամակում:
Նախորդ շաբաթ Apple-ը որոշել էր դուրս գալ EPEAT բնապահպանական հավաստագրման ծրագրից, որը մշակվել և ռեալիզացվել էր ոչ կոմերցիոն Green Electronics Council կազմակերպության կողմից՝ շրջակա միջավայրի պահպանման դաշնային գործակալության օժանդակությամբ։
Մեսնֆիլդի խոսքերով, ծրագրից հեռանալու որոշումn արժանացել էր տեղի գնորդների բացասական արձագանքին։
«Ես խոստովանում եմ, որ դա սխալ էր։ Այսօրվանից Apple-ի արտադրանքը կրկին հավաստագրվելու է համաձայն EPEAT-ի»,- նշված է նամակում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ