«Հրապարակ». Քաղաքականից՝ քրեական
Հայկական Մամուլ
««Հրապարակի» տեղեկություններով՝ թմրանյութ պահելու կասկածանքով երեկ ոստիկանները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարարտցեմենտ» գործարանի առանցքային դեմքերից մեկին՝ «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանին, և նրա ընկերոջը՝ ոմն Ասոյին:
Նշենք, որ Շլամն «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացողն է՝ իրացման առյուծի բաժինը նրան է պատկանում: Շլամին են պատկանում մոտ 3 տասնյակ ցեմենտատար մեքենաներ: Ի դեպ, նա ծագումով Վեդիից է, և նրա եղբայրը մոտ երկու տարի առաջ Արարատում կրակել էր ոստիկանի վրա: Ինքը՝ Շլամը, իրավապահների թիրախում հայտնվել է Երևանում: Սա թերևս նույնպես պետք է դիտարկել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին: Ըստ էության, քաղաքական պայքարը սահուն անցնում է քրեական դաշտ: Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին հետապնդումների նոր ալիք է սկսվելու ԲՀԿ-ի նկատմամբ»՝ հայտնում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ