Հնդկական գյուղում արգելել են սիրով ամուսնանալ
Աշխարհ
Հնդկաստանի ոստիկանությունը քննում է այդ երկրի հյուսիսում գտնվող Ասարա գյուղի Տեղական ինքնակառավարման խորհրդի գործողությունները: The Indian Express-ի հաղորդմամբ՝ այդ գյուղի խորհուրդը արգելել է երիտասարդներին ամուսնանալ սիրով և պարտադրել է ամուսնանալ իրենց ծնողների ցուցումով:
Մեծապես մուսուլմանական բնակչությամբ այդ գյուղում ՏԻ խորհուրդը բավականին սահմանափակել է կանանց իրավունքները: Մասնավորապես, բացի սիրով ամուսնություններն արգելելուց, միջև 40 տարեկան կանանց արգելվել է օգտվել բջջային հեռախոսներից և միայնակ գնալ խանութ: Որոշմանը հակառակվող կանանց և աղջիկներին սպասում էր պատիժ` գյուղից արտաքսմամբ:
Սակայն այդ որոշումները հակասում են Հնդկաստանի օրենսդրությանը և այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարել է, որ ոստիկանությունը կձերբակալի բոլոր այն անձանց, ովքեր կփորձեն խոչընդոտել երիտասարդներին ամուսնանալ այնպես, ինչպես իրենք կցանկանան:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ