Հիլարի Քլինթոնը՝ Թահրիր հրապարակում
Մերձավոր Արևելք
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնական այցով Եգիպտոսում է: France-Presse-ի հաղորդմամբ՝ Քլինթոնը Կահիրեում հանդիպելու է Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ:
Քննարկման առանցքային թեմաներից է լինելու Եգիպտոսում իշխանության լծակների փոխանցումը երկրի զինվորականներից նախագահին: Քլինթոնն այդ խնդրի շուրջ քննարկումներ արդեն ունեցել է երկրի առաջատար զինվորականների հետ հանդիպման ժամանակ:
Այցի հենց սկզբում ԱՄՆ պետքարտուղարը անակնկալ այցով մեկնել է Կահիրեի Թահրիր հրապարակ, ուր անցյալ տարվա գարնանը սկսվեց Եգիպտական հեղափոխությունը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել