Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ
Թուրքիա
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Թուրքիայի հայոց պատրիարք Մեսրոպ II Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և հայ քաղաքացիներին»:
Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)