ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Բեկումնային հանդիպումից առաջ խաղաքարտերը խառնվեցին. Փաշինյանը մտափոխվե՞լ է

Վերլուծական
Այն բանից հետո, երբ հայտարարվեց Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ Փաշինյան-Ալիև հանդիպման սպասվող հանդիպման մասին, ակնհայտ դարձավ, որ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Բաքուն, թե՛ համանախագահները և շահագրգիռ կողմերը փոխել են իրենց հռետորաբանությունը: Հայաստանում գրեթե բոլոր բարձր օղակի չինովնիկները վերջին օրերին լծվել են հողերը հանձնելու մասին թեզի հերքմանը; Բացումն արեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ դեռևս Արցախում (ի դեպ, ուշագրավ է Վանեցյանի՝ Արցախ մեկնելու բուն փաստը), հայտարարելով, որ հայկական կողմը որևէ պարագայում ոչ մի թիզ հող թշնամուն չի զիջելու: Վանեցյանի հայտարարությանը, ընդ որում, պատասխանեց ոչ միայն Ադրբեջանի ԱԳՆ-ն, այլ նաև ՀՀՇ, իսկ ներկայում արդեն՝ ՔՊ կարկառուն կադրերից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, ով դիվանագիտորեն հակադրվեց Վանեցյանի ոչ մի թիզ հող կարգախոսին, նշելով, որ զիջումները լինելու են փոխադարձ: Ստացվում է՝ Փաշինյանի ներկայիս թիմում էլ կան մարդիկ, ովքեր այս հարցում սկզունքային են միմիայն Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի շրջանակներում: Վանեցյանին հաջորդեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը և նրա արած հայտարարությունը հակահարձակման անցնելու պատրաստակամության մասին՝ որոշակի դիսոնսանսի մեջ դրեց ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի՝ հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ծրագրի հետ: Խոսեց նաև ինքը՝ Փաշինյանը, Բրյուսելում թերևս վերջին 10 ամիսների ընթացքում առաջին անգամ ընդգծելով Արցախի ինքնորոշման իրավունքի առաջնայնությունը:
 
Ի պատասխան հայկական կողմի հռետորաբանության կոշտացման՝ Բաքուն արտգործնախարար Մամեդյարովին շտապ գործուղեց Մոսկվա, որից հետո հենց ՌԴ-ից Լազարյան ակումբի ղեկավարության և այսպես կոչված փորձագիտական շրջանակների շուրթերից հնչեցին երկիմաստ հայտարարություններ՝ «օկուպացված տարածքների» զիջումների մասին: Երեկ էլ պարզ դարձավ, որ Բաքուն լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել, որի նպատակը, անշուշտ, մեկն է՝ ճնշում բանեցնելը, սակայն ո՞ւմ վրա՝ Հայաստանի՞, թե՞ ՌԴ:
 
Արդյո՞ք մարտավարությունների նման կտրուկ շրջադարձը նախապես պլանավորված էր, և այս ամենը ընդամենը սեփական հասարակություններին հանգստացնելու, զգոնությունը բթացնելու նպատակ է հետապնդում: Չէ՞ որ այս պարագայում երկու կողմներն էլ մնում են իրենց համար սովորական դարձած ամպլուայում՝ հայակական կողմը սկզբունքային, ադրբեջանականը՝ ռազմատենչ: Մյուս կողմից, գուցե նախապես համաձայնեցված ծրագիրը իսկապես տապալվել է, այն առումով, որ Փաշինյանը հասկացել է, որ ի վիճակի չէ իրագործել այն նախատեսված ժամկետներում, հետևաբար, փորձում է վերադառնալ նախկին իշխանությունների հռետորաբանությանը, հասկանալով, որ բանակցային ֆորմատի փոփոխությունը ռեալ օրակարգ չէ և չի կարող լինել: Այս դեպքում, Տոնոյանի հայտարարությունները՝ հակահարձակման անցնելու մասին՝ տեղին են թվում, քանի որ պարզ չէ՝ ի՞նչ հետևանք կարող է ունենալ հայկական կողմի՝ խաղից դուրս գալը…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված