«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված բժիշկները դուրս են գրվել հիվանդանոցից
Հայաստան
ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժշիկներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը դուրս են գրվել հոսպիտալից։ Այս մասին Լուրեր.com–ի հետ զրույցում ասացին ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՊՆ–ից տեղեկացրեցին, որ բժիշկները լիովին ապաքինվել են։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում վերջինիս թիկնազորը դաժան ծեծի էր ենթարկել ռազմական բժիշկներ Վահե Ավետյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արտակ Բայադյանին: Բուժծառայության մայոր, ԼՈՌ բաժանմունքի պետ Մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29–ին մահացավ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի