Այսօր Հայ եկեղեցին տոնելու է Վարդավառը
Հասարակություն
Այսօր Հայաստանում կնշվի Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը` Վարդավառը, կամ այլ կերպ` Քրիստոսի պայծառակերպությունը:
Վարդավառը տոնվում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Վարդավառը տոնել են նաեւ հեթանոս հայերը, այդ պատճառով էլ պահպանվել են տոնի հեթանոսական սովորույթները` միմյանց վրա ջուր ցողելը, աղավնի թռցնելը եւ այլն: Հեթանոս հայերը տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ` նրան վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը