Եվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ Politico Bild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերը Իրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել է Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա Կունիցինան Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր ԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումը Կատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետ Երկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէ Ռուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարել 

Կոնգրեսի օրակարգում են Հայաստանի դեմ պատժամիջոցները. ո՞րը կլինի Փաշինյանի քայլը

Վերլուծական
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Փաշինյանի կատարած այցը Թեհրան՝ նպատակ էր հետապնդում կոտրել երկու երկրների միջև վերջին շրջանում ձևավորված սառույցը: Հանդիպման ավարտին արված հայտարարությունները փորձագետներն անվանեցին «էներգետիկ ճեղքում», քանի որ, ըստ էության, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Այնուհետև Եվրախորհրդարանի նիստում, կարծես կանխազգալով Իրանյան այցի հավանական արձագանքները, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար Թեհրանի դեմ արևմտյան պատժամիջոցները խիստ զգայուն հարց են, դրանով իսկ փորձելով կանխել Հայաստանի համար անցանկալի սցենարի իրագործումը: Հաջողե՞ց, թե ոչ Փաշինյանը: Պատասխանը տվեց ԱՄՆ պետդեպը՝ հայտարարելով, որ Կոնգրեսի օրակարգում է պատժամիջոցների նոր ցանկը, որում հատուկ, կարելի է ասել՝ նույնիսկ «պատվավոր» տեղ է հատկացվել մեր երկրին:
 
Պետդեպի որոշման մեջ չի հստակեցվում, թե կոնկրետ որ ոլորտներն են թիրախավորվելու,սակայն կասկածից վեր է, որ  պատժամիջոցների այս փաթեթը հարվածի տակ կդնի Հայաստանի տնտեսությունը: Ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց պատժել Հայաստանին, ընդ որում՝ միայն Հայաստանին, այլ ոչ Թուրքիային կամ Ադրբեջանին, չնայած այն հանգամանքին, որ այս երկրները Իրանի հետ ունեն տնտեսական համագործակցության շատ ավելի բարձր ցուցանիշներ և դինամիկա: Օրինակ, Թուրքիա-Իրան տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է 10 միլիարդ դոլար, մինչդեռ Հայաստան-Իրան նմանօրինակ ցուցանիշները շատ ավելի համեստ են՝ տարեկան 300 միլիոն դոլար: Ինչ վերաբերվում է Ադրբեջան–Իրան առևտրատնտեսական հարաբերություններին, ապա այստեղ բավական է միայն նշել, որ Ադրբեջանական Շահ-Դենիզ հանքավայրի 10 տոկոսը պատկանում է Իրանին: Այս ցուցանիշները բերում ենք, որպեսզի ավելի պարզ դառնա ԱՄՆ որոշման միակողմանի ուղղվածությունը:
 
Եվ այսպես՝ ինչո՞ւ: Թերևս քաջ հիշում ենք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի՝ Երևանում Հայաստանի նոր իշխանություններին արված մեսիջները: Բոլթոնը ստանձնեց Փաշինյանի արևմտյան ուղղության հովանավորի դերը՝ զուգահեռաբար նշելով նաև գինը։ Այդ գինը «պատմական կարծրատիպերից ազատվելն» էր (Բոլթոնը նկատի ուներ հայ–թուրքական և հայ–ռուսական հարաբերությունների վերանայումը՝ ի վնաս հայ–ռուսականի) ու հակաիրանական նախագծին մասնակցելը՝ Ադրբեջանի ախորժակը զուգահեռաբար բավարարելու պատրաստակամության գնով։ Փաշինյանն, ըստ ամենայնի, լավ չէր պատկերացրել Հայաստանի ու անձամբ իր համար այն վտանգավոր խաղի էությունը, որի մեջ մտել էր: Բացի այդ՝ Փաշինյանն ունի օբյեկտիվ մտավախություն, որ եթե շատ խորանա Բոլթոնի պլանի իրագործման հարցում՝ կկորցնի իշխանությունն այնպես, ինչպես Տեր-Պետրոսյանը կորցրեց 1998–ին։ Այժմ Փաշինյանը փորձում է հետ քաշվել և ակնկալում է ՌԴ–ի ու ԵՄ–ի աջակցությունը: Դա ակնհայտ դարձավ Բրյուսել՝ Փաշինյանի կատարած այցի ընթացքում:
 
Այս մարտավարությունը, որը ԱՄՆ տեսանկյունից երկու աթոռին միաժամանակ նստելու փորձ է՝ շատ արագ արժանացավ հակազդեցության ի դեմս նոր պատժամիջոցների, որոնց ուժի մեջ մտնելու դեպքում Հայաստանի տնտեսության երկու՝ քիչ թե շատ կայուն և զարգացած համակարգերը հայտնվելու են լուրջ պրեսինգի տակ, ինչը իր ազդեցությունն է թողնելու ողջ տնտեսության վրա, որն այս օրերին, մեղմ ասած՝ լավագույն վիճակում չէ: Իհարկե,  ԱՄՆ դեղին քարտը Հայաստանին՝ պայմանավորված չէ միայն Իրանի հետ հարաբերություններով, քանի որ Բոլթոնի պլանի թիրախում էլ միայն Իրանը չէր: ԱՄՆ Պետքարտուղարությունը վերջերս բավական սուր է արձագանքել նաև Փաշինյանի՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու որոշմանը, թերևս առաջին անգամ բացասական քաղաքական գնահատական տալով Հայաստանի նոր իշխանություններին: Պատժամիջոցներն ընդամենը այդ գնահատականի բաղկացուցիչ մասն են, և ԱՄՆ-ն դեռևս փորձում է տարատեսակ մեսիջներով հասկացնել Փաշինյանին, որ եկել է ժամանակը հստակեցնելու՝ արտաքին քաղաքական վեկտորը և կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն արդյո՞ք Փաշինյանը աշխարհաքաղաքական այս իրավիճակում պատրաստ է դա անել:
 
Ի՞նչ կարող է անել վարչապետը: Մենք Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի ծանրության մասով մեկ անգամ նախադեպ ունեցել ենք 1990-ականներին, երբ Իրանը պատժամիջոցների տակ էր և ԱՄՆ նախագահի մակարդակով նամակ էր եկել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ըստ որի՝ Հայաստանը պետք է դադարեցներ իր շփումներն Իրանի հետ, որովհետև Իրանն ինչ-ինչ հարցերի շուրջ հակադրվում էր ԱՄՆ քաղաքականությանը։ Հայաստանի պատասխանն այն եղավ, որ գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, Վրաստանի հետ ունի անկայուն փոխադրումների սահման, և Իրանի սահմանի միջոցով առևտուրն ու կապը արտաքին աշխարհի հետ՝ կենսական է։ Այդ պահից ի վեր իրավիճակը մեր շուրջ չի փոխվել, սակայն այն փոխվել է ԱՄՆ-ի համար: Հեղափոխության ընթացքում և հետո շատ էր խոսվում այն մասին, որ Փաշինյանի հաղթանակի մեջ իր «լուման» է ներդրել Արևմուտքը, այդ աջակցության դիմաց կոնկրետ քայլեր ակնկալելով Փաշինյանից: Հիմա, երբ Փաշինյանը փորձում է խաղալ իր սեփական խաղը՝ սեփական կանոններով՝ Արևմուտքն իրեն կարծես իրավունք է վերապահել դեղին քարտ ցույց տալ Հայաստանին, որը մոտ ապագայում կարող է վերածվել կարմիր քարտի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Կկարողանա՞ այս նուրբ խաղը վարել Փաշինյանի իշխանությունը։ Մինչև այժմ նրա և Զոհրաբ  Մնացականյանի վարած գծից լավ հոտ չի եկել։ Չի՛ կարելի խնդիրներ ստեղծել, հետո փորձել հերոսաբար հաղթահարել դրանք՝ հարվածի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը...
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման
Ամենադիտված