Գորդոն Բրաունը ՄԱԿ-ի կրթության հարցերով հատուկ դեսպանո՞րդ
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը նշանակվելու է ՄԱԿ-ի՝ կրթության հարցերով հատուկ դեսպանորդ, հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը:
Թերթը նշում է, որ ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի աշխատանքը չի վարձատրվում: Ենթադրվում է, որ Բրաունը կստանձնի պաշտոնը 2012 թ. սեպտեմբերին, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պաշտոնապես կնշանակի նրան դեսպանորդի պաշտոնի:
Բրիտանիայի նախկին վարչապետը հույս ունի հատուկ հիմնադրամի ստեղծման շնորհիվ ակտիվացնել կրթական ծրագրերի համար իրականացվող դրամահավաքները: Այս կազմակերպությունը պետք է նպաստի դպրոցների ֆինանսավորմանը և նախապատրաստի մոտ երկու միլիոն ուսուցիչ ամբողջ աշխարհում: Ըստ թերթի, ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդի անհրաժեշտությունը կարող էր առաջանալ, քանի որ ՄԱԿ-ի՝ բոլոր երեխաներին մինչև 2015 թ. տարրական կրթությամբ ապահովելու ծրագրերը վտանգված են:
Բրաունը հայտարարել է, որ մտադիր է հետևել ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի օրինակին, որոնք ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդներն են Սիրիայում և Հաիթիում համապատասխանաբար: Մինչդեռ, այս նշանակման կապակցությամբ պահպանողականները կարող են պահանջել, որպեսզի Բրաունը վայր դնի իր պատգամավորական մանդատը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ