Քոֆի ԱՆանը հունիսի 17-ին կայցելի Մոսկվա
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 17-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և Արաբական լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Առաջիկա հանդիպման ընթացքում Ռուսաստանը մեկ անգամ ևս կվերահաստատի իր աջակցությունը Քոֆի Անանի՝ սիրիական ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման խաղաղ ծրագրին: Ռուսական կողմը կարծում է, որ այս ծրագիրը միակ կենսունակ պլատֆորմն է ներսիրիական խնդիրների լուծման համար», - նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ սա Անանի արդեն 2-րդայցն է Մոսկվա վերջին չորս ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ 2011 թ. մարտ ամսից շարունակվող սիրիական հակամարտության արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է մոտ 15000 մարդ: Ռուսաստանը բազմիցս արտահայտել է իր աջակցությունը Անանի՝ հակամարտության կարգավորման ծրագրին, որը նախատեսում է հրադադարի հաստատում իշխանությունների և ընդդիմության կողմից, ինչպես նաև կողմերի միջև քաղաքական երկխոսության սկիզբ:
Մինչ այդ արևմտյան երկրները ՄԱԿ-ի ԱԽ-ում նախապատրաստում են բանաձևի նախագիծ՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Սիրիայի ղեկավարության դեմ: Ռուսաստանը և Չինաստանը դեմ են պատժամիջոցներին, և ակնկալվում է, որ վերջիններս կարգելափակեն պատժամիջոցներ ենթադրող բանաձևի ընդունումը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ