Մթերքներ, որոնք նվազեցնում են շաքարախտի առաջացման հավանականությունը
Հասարակություն
Հապալասը, խնձորը և տանձն այն հիմնական մթերքներն են, որոնք օգնում են պաշտպանվել 2-րդ տիպի շաքարախտից, ասում են ամերիկացի գիտնականները: Այս մթերքները պարունակում են մեծ քանակությամբ ֆլավոնիդներ, որոնք ունեն զարմանալի հատկություններ, հայտնում է Daily Mail-ը:
Առողջապահության ամերիկյան ազգային ինստիտուտն անցկացրել է հատուկ ուսումնասիրություն' 24 տարի շարունակ հետևելով 200000 տղամարդկանց ու կանանց սննդակարգին: Հետազոտության սկզբում կամավորները շաքարախտով չէին տառապում: Սակայն փորձարկման ընթացքում հիվանդությունն ախտորոշվեց 12600 մարդու մոտ:
Ընդ որում, մասնակիցներին բաժանեցին խմբերի' ըստ օգտակար մթերքների օգտագործման ծավալի: Օրինակ, հապալասի սիրահարներն գտնվում էին շաքարախտի զարգացման առավել ցածր ռիսկային խմբում' 23%: Շաբաթական 5 և ավել խնձոր ուտող մարդկանց մոտ նույնպես հիվանդության ռիսկը 23%-ով ցածր էր:
Ընդ որում, դրական արդյունքը նկատվում էր' հաշվի առնելով այս մթերքներում ոչ միայն ֆլավոնիդների, այլև բջջանյութի պարունակությունը: Այսինքն' փոխարինել մրգերն ու հատապտուղները հյութերով չի ստացվի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը