Կիրո Մանոյան. «Հայ-վրացական հարաբերությունները թույլ օղակ են, և այդ հարցը պետք է կարգավորվի»
Աշխարհ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպվել էր քննարկում` «Կուսակցությունների արտաքին քաղաքական օրակարգը» թեմայով, որին մասնակցում էին ՀՀԿ-ից Արտակ Զաքարյանը, «Ժառանգություն»-ից Ստեփան Սաֆարյանը, ՀՅԴ-ից՝ Կիրո Մանոյան և Վլադիմիր Կարապետյանը` ՀԱԿ-ից: ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանը, խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ, կարևորեց ԼՂՀ վերաբնակեցման ու ճանաչմանն ուղղված գործողությունները։
«Արցախի հարցում երկու կողմ կա` առանց Արցախի վերաբնակեցման պետք չէ արդյունքի սպասել։ Արցախի հարցում բանակցություններին զուգահեռ պետք է տանել ԼՂՀ ճանաչման քաղաքականություն...Նույն ինքը՝ ԼՂՀ–ն պետք է քայլեր ձեռնարկի»։ ՀՅԴ գործիչը կարևորեց նաև Ջավախքի հարցը. «Հայ-վրացական հարաբերությունները թույլ օղակ են, և այդ հարցը պետք է կարգավորվի»:Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, նա, հավատարիմ մնալով ՀՅԴ սկզբունքներին, ասաց, որ արձանագրությունները պետք է ետ վերցնել և դնել առանց նախապայմանների հարաբերությունների հարց՝ բացառելով ցանկացած ենթատեքստ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի