«Հանուն Հիսուսի» երթին մասնակցել է մեկ միլիոնից ավել մարդ
Աշխարհ
Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում տեղի ունեցավ ամենամյա «Հանուն Հիսուսի» երթը, որին այս տարի մասնակցեց ավելի քան մեկ միլիոն մարդ: gazeta.ru-ի հաղորդմամբ, Ավետարանչական եկեղեցու հետևորդները կազմակերպում են «Հանուն Հիսուսի» երթը սկսած 1993 թվականից:
Բրազիլիան կաթոլիկ եկեղեցու հետևորդների թվով աշխարհում գրավում է առաջին հորիզոնականը, սակայն այդ երկրում նաև շատ են քրիստոնեական այլ ուղղությունների հետևորդները:
Երթի մասնակիցների քանակը զարմացրել է նույնիսկ կազմակերպիչներին: Ոստիկանության տվյալներով երթին մասնակցել է ավելի քան մեկ միլիոն մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ