ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Օպերայի «ազատագրո՞ւմ», թե՞ քաղաքական վենդետա

Վերլուծական

Հետհեղափոխական «Թողեք աշխատեն» հեշթեգին, կարծես թե, փոխարինելու է գալիս «Թողեք աշխատենքը»: Այսօր Օպերայի հարակից տարածքում ոստիկանների հետ բախման հանգեցրած ակցիայի պատճառը Երևանի Ազատության հրապարակին մերձակա սրճարանների փակումն է: Գործունեությունն ամբողջությամբ կդադարեցնեն «Ռիչ», «Մոնտալ», «Շոկոլադնիցա», «Ատլանտիկ» և «Ջազզվե» սրճարանները: Ըստ քաղաքապետ Հայկ Մարությանի վերջնական որոշման՝ սկսվել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը, որն իր մեջ ներառում է նաև Օպերայի հարակից տարածքում «քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ բիզնես ծավալած տնտեսվարողների» սրճարանները։ Քաղաքապետարանը պլանավորել է այս տարվա սկզբից կանաչապատել տարածքը՝ այն բետոնե ծածկույթից ազատելուց հետո։

Սակայն, անչափ ուշագրավ է, թե ովքեր են վերոնշյալ «բիզնես ծավալած տնտեսվարողները»: Օրինակ՝ քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժման ենթակա «Ջազզվե» սրճարանի համասեփականատերերն են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը և Արմենիա հեռուստաընկերության սեփականատեր, «Գազպրոմ-Մեդիա»-ի նախկին ղեկավար Արթուր Ջանիբեկյանը: Ի դեպ, ճակատագրի հեգնանքով, սրճարանների ապամոնտաժման «դրոշակակիրը» և կուրատորը՝ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանն է: Ինչո՞ւ ճակատագրի հեգնանքով: Այն պարզ պատճառով, որ Միքայել Մինասյանը Մնացականյանի կնքահայրն է, իսկ Ջանիբեկյանը՝ զարմիկը:

Մյուս սրճարանը՝ «Ատլանտիկ»-ը, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Արաբկիր համայնքի հարկայինի նախկին պետ Արսեն Ղազարյանին: Թիրախում հայտնված մեկ այլ սրճարան՝ «Շոկոլադնիցան», պատկանում է ՀՅԴ-ական Միքայել Մանուկյանին։ Այս սրճարանը, սակայն, վերջին պահին «փրկվել» է, քանի որ դատական կարգով ապացուցել է իր գործունեության օրինականությունը: 

Ի՞նչն է միավորում վերոնշյալ անձանց, ճիշտ է՝ բոլորն էլ այս կամ այն չափով ասոցացվում են նախկին իշխանությունների հետ, ոմանք՝ ազգակցական կապերով, ոմանք էլ՝ քաղաքական կոալիցիաներով և նախկին իշխանությունների օրոք զբաղեցրած պաշտոններով: 

Ի դեպ, այս ֆոնին անչափ ուշագրավ է, որ օրինակ՝ «Ռիչ» սրճարանի միայն այգու հատվածն է փակվում, իսկ երկրորդ գծում գործող սրճարանը շարունակելու է աշխատել: Քաղաքապետարանի ծրագրից առհասարակ դուրս է մնացել  օպերայի հարակից տարածքում գործող «Սանտրոպե» սրճարանը: Այս երկու սրճարանները, ըստ տարածված լուրերի, պատկանում են գործարար Սամվել Ալեքսանյանի մերձավորներին: Սամվել Ալեքսանյանը, ինչպես գիտենք, ՀՀԿ ֆինանսական «կտուրներից» մեկն էր, սակայն, հեղափոխության առաջին իսկ օրերից սկսած ճկուն կերպով հարմարվել է նոր իրավիճակին:

Մի կողմից մեզ փորձում են համոզել, որ միակ նպատակը Կենտրոնը Երևանի բնակիչներին վերադարձնելն է և կանաչապատելը, մյուս կողմից՝ ընտրված լուծումը ամենածայրահեղն է ստեղծված պայմաններում՝ քաղաքապետարանը ուղղակիորեն հարվածում է գործող բիզնեսին՝ չառաջարկելով որևէ ռեալ այլընտրանք: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների նպատակը բնավ էլ Երևանը ամեն գնով «անխնա» կանաչապատելը չէ, առնվազն՝ ոչ միայն դա է. այս ամենը անչափ նման է քաղաքական հաշվեհարդարի, մինչդեռ, հենց վարչապետ Փաշինյանն է  բազմիցս հայտարարել, որ նախկին իշխանության ներկայացուցիչների հանդեպ Նոր Հայաստանում քաղաքական վենդետա չի լինելու: Մինչդեռ, մենք տեսնում ենք, որ Փաշինյանի թիմակից Հայկ Մարությանը չի խորշում նման մանր հաշվեհարդարներից, անգամ, եթե դրա դիմաց վճարելու են հասարակ քաղաքացիները՝ ընդ որում բավական թանկ գին: Այս համատեքստում արժե նաև հիշեցնել, որ նույն Մարությանը, իր դերասանական կարիերայում հաջողությունների է հասել հենց Միքայել Մինասյանի և Արթուր Ջանիբեկյանի հետ մեկ թիմում աշխատելիս․ գաղտնիք չէ, որ երկար տարիներ Մարությանի պրոդուկտները գնել է հենց Արմենիա ԹիՎին: Այսօր, սակայն, Մարությանի «դերը» փոխվել է, և նա մոռացել է երկար տարիներ նույն Ջանիբեկյանի և Մինասյանի հետ պրոդուկտիվ համագործակցության մասին...այսօր Մարությանը քաղաքականության մեջ է,  իսկ քաղաքական շահերը փաստացի այլ բան են պահանջում...

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված