«Հայկական ժամանակ». երկրորդ-երրորդ
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները երեկ կտրականապես հրաժարվում էին որևէ կերպ մեկնաբանել լուրերն այն մասին, թե իրենք ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասնական ցուցակով են մասնակցելու:
Մեր աղբյուրները, շարունակում են պնդել, որ ոչ միայն որոշումը կայացվել է, այլև Ծառուկյանը համաձայնել է դառնալ միասնական ցուցակի երրորդ համարը, իսկ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը: Երկրորդ համարը, այս տարբերակով, զբաղեցնելու է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ներիշխանական աղբյուրները տեղեկացնում են, որ չնայած Ծառուկյանը նախնական համաձայնություն է տվել այս տարբերակին, բայց թեման վերջնական փակված չէ: ԲՀԿ ղեկավարը, թերևս, ուզում է տեղափոխվել նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնական: Արթուր Բաղդասարյանի համար ցուցակում տեղ նախատեսված չէ. Նա ուզում է մինչ ընտրությունները դառնալ ՀՀ գլխավոր դատախազ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ