Աֆրիկյան միությունն առաջին անգամ գլխավորում է կին
Աշխարհ
Աֆրիկայի 54 երկրներ միավորող Աֆրիկյան միության նախագահի պաշտոնի առաջին անգամ ընտրվել է կին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության ներքին գործերի նախարար Նկոսազանա Դլամինի-Զուման, հաղորդում է BBC Russian-ը։
Եթովպիայում Միության գագաթաժողովի ժամանակ անցկացված ընտրությունների արդյունքում Հարավաֆրիկյան Հանրապետության գործող նախագահի՝ Ջեյկոբ Զումայի կինը հաղթեց միության գործող նախագահ Ժան Պինգին: 63-ամյա Դլամինի-Զուման համարվում է Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության ամենափորձառու անդամներից մեկը: Երկար տարիներ նա զբաղեցրել է երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը, ինչպես նաև գլխավորել է Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության և արտաքին գործերի նախարարությունները:
Քննադատները պնդում են, որ նրա առաջադրումը խախտել է մի չգրված կանոն, ըստ որի Աֆրիկյան միության նախագահի պաշտոնը չպետք է զբաղեցնեն Աֆրիկայի առաջատար երկրների ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ